Ադրբեջան. հրդեհին զոհ են գնացել մայրը և չորս երեխաները
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջան. հրդեհին զոհ են գնացել մայրը և չորս երեխաները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/11/954467.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի բռնկված հրդեհը ողբերգական հետևանքներ է ունեցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հրդեհի մարումից հետո տանը հայտնաբերվել են 1990 թ. ծնված տանտիրուհու՝ Սևինջ Տագիևայի և նրա 4 երեխաների մարմինները:
Հրդեհի պատճառները պարզելու համար քննություն է իրականացվում: