Հասարակական

ՌԴ-ի հետ 100 մլն դոլարի ռազմական վարկի պայմանագիրը կնքված է. ՊՆ-ն ուսումնասիրում է ռազմական նոր վարկ վերցնելու հնարավորությունը. Դավիթ Տոնոյան

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի հետ 100 մլն դոլարի ռազմական վարկի պայմանագիրը կնքված է. ՊՆ-ն ուսումնասիրում է ռազմական նոր վարկ վերցնելու հնարավորությունը. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հետ 100 մլն դոլարի ռազմական վարկի պայմանագիրն արդեն կնքված է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Դեռևս չենք ավարտել մեր բանակցությունները մատակարարումների հարցով: Պայմանագիրը կնքված է: Մատակարարման հետ կապված կան որոշ բանակցություններ, որոնք հիմա ընթանում են»,- ասաց Տոնոյանը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ մատակարարվեիք սպառազինությունը մասամբ է արտադրված:

Նա նաև հավելեց, ՀՀ պաշտպանության նախարարությունը ուսումնասիրում է ռազմական նոր վարկ վերցնելու հնարավորությունը: Լրագրողի հարցին՝ արդյոք Հայաստանը մտադի՞ր է նոր վարկ վերցնել, Տոնոյանն ասաց. «Այո, ուսումնասիրվում է այդ հնարավորությունը»:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև պատասխանեց այն հարցին, թե արդյոք Ռուսաստանից է լինելու այն: «Ոչ միայն, ոչ միայն ֆինանսական կառույցներից»,- ասաց Տոնոյանը:

Պաշտպանության նախարարությունը հաջորդ տարվա բյուջեով 45 մլրդ դրամ է նախատեսել եղած և հնարավոր վարկերի մարմանը տրամադրելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում