Հայտնի են դարձել տարվա լավագույն ուսուցիչը, տնօրենը և դաստիարակը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նոյեմբերի 12-ին կայացավ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների պարգևատրման արարողությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Արայիկ Հարությունյանի խոսքով` հեղափոխությունից հետո նախարարության աշխատակիցները այս մրցանակաբաշխության մասին երկար են մտածել` արդյոք այն ծառայո՞ւմ է իր նպատակին, և արդյոք այն խնդիրները, որոնք դրված են նախարարության առջև, իրագործվո՞ւմ են նաև այս մրցանակաբաշխության միջոցով:

«Մենք գտանք, որ սա շատ կարևոր միջոցառում է և կարևոր է այն համատեքստում, որ մենք մեր աշխատանքի միջոցով հետևողականորեն պետք է ամեն ինչ անենք՝ բարձրացնելու ուսուցչի վարկանիշը և հեղինակությունը: Ուսուցիչը և տնօրենը մեր ամենակարևոր գործընկերներն են դպրոցում՝ մեր ծրագրերը իրագործելիս: Առանց ձեր օգնության և ակտիվ միջամտության մենք այդ ծրագրերը պարզապես չենք կարողանա իրագործել: Առիթ եմ ունեցել ասելու, որ դուք մեր ամենաառաջին և ամենակարևոր գործընկերն եք մեր ծրագրերը իրականացնելու հարցում, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ գործընկերային հարաբերությունները ստացվեն ,և կարողանանք այնպիսի միջավայր ստեղծել, որ դպրոցից դուրս գա Հայաստանի Հանրապետության ազատ, անկախ, վերլուծող, քննադատող և քննող քաղաքացի»,- ասաց Հարությունյանը՝ շնորհավորելով մրցանակակիրներին:

Նախարարը նշեց, որ այս տարի նախարարությունը բողոքներ չի ստացել՝ կապված մրցանակաբաշխության հետ և մրցանակակիրների որոշելու հետ:

2018 թվականի «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Աշտարակի Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզի դաստիարակչուհի Գոհար Արշակյանը, «Տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում հաղթել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը, իսկ տարվա «Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան համար 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նարինե Մեսրոպյանը:

Միջոցառման ընթացքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչներին պարգևներ հանձնեց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

ՊՆ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Պաշտպանության նախարարությունը առանձին կազմակերպում էր նմանատիպ միջոցառում ՊՆ-ում, սակայն այս անգամ, ԿԳՆ նախարարի պաշտոնակատարի հետ խորհրդակցելով, որոշում են կայացրել Կրթության և գիտության նախարարության հետ կազմակերպել այս միջոցառումը:

«Կրթությունը, պաշտպանությունը, դաստիարակությունը տեսնում ենք մեկ միասնական համակարգում: Այդ իսկ պատճառով նպատակահարմար ենք գտնում և ճիշտ ենք համարում, որպեսզի այն զինվորներին, ովքեր անսասան պաշտպանում են մեր առաջնագիծը, կանգնած են Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործին և վտանգում են իրենց կյանքը: Դա մեր ուսուցիչների աշխատանքի շնորհիվ է` իրենց ճիշտ կրթելու դաստիարակելու, ձևավորելու որպես հայ քաղաքացի: Պաշտպանության նախարարությունը աշակերտներին, այսպես ասած, վերցնում է իր հարկի ներքո 18 տարեկանը լրանալուց հետո, մինչև 18 տարեկանը դուք ամենօրյա ձեր աշխատանքի շնորհիվ ձևավորում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով պատրաստ է կատարելու այդ խնդիրը»,- ընդգծեց Տոնոյանը:

Ամփոփիչ հանրապետական փուլին այս տարի մասնակցել է 32 մանկավարժ` Հայաստանի 9 մարզերից, Երևանից և Կրթության ու գիտության նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններից: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովները փակ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ին ամփոփել են արդյունքները և ընտրել հաղթողներին, որոնց անունները հրապարակվել են պարգևատրման արարողության ժամանակ:

«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները կազմակերպվում են սկսած 2000 թվականից: Հաղթողները նույն մրցույթին կրկին կարող են մասնակցել 5 տարի անց:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում