Պաշտոնական

Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

1 րոպեի ընթերցում

Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արա Սահակյանին Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին հրամանագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գագիկ Ղալաչյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում