Պաշտոնական

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես, շրջայցի ընթացքում ծանոթացել հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոյի վաղ շրջանի ստեղծագործություններին: Ցուցահանդես էին այցելել նաև Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը մասնակցելու նպատակով Ֆրանսիա ժամանած մյուս պատվիրակությունների ղեկավարները:

«Պիկասո. կապույտ և վարդագույն» ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 18-ին և տևելու է մինչև հունվարի 6-ը: Ցուցահանդեսում ներկայացված է հանրաճանաչ նկարչի վաղ շրջանի ավելի քան 300 ստեղծագործություն՝ տարբեր հավաքածուներից: Ցուցադրված են նաև Պիկասոյի մի շարք հայտնի կտավներ, որոնք Օրսե թանգարան են բերվել աշխարհի տարբեր երկրներից:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նաև մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անունից մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների պատվին տրված ճաշին:

Նոյեմբերի 11-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին:

Հայերեն العربية English Français Русский

Մակրոնը որոշիչ դեր է ունենալու Ուկրաինայի ճգնաժամում․ Եվրոպական հանձնաժողովի նախագահ

Ոստիկանությունը Սյունիքի, Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերել

Տավուշում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ հնարավոր վտանգները կանխելու նպատակով

Fast Shift-ը ներկայացրել է WalletX դրամապանակը՝ բլոկչեյն տեխնոլոգիայով

Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 144 մարդ է զոհվել

Վարչապետը և Rotary International-ի նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության և կազմակերպության համագործակցության զարգացման շուրջ

Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի ԱԹՍ-ների պահեստին

ՊԵԿ-ում քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և շրջանառության հարկ վճարողների աջակցության հետ կապված հարցեր

Մարտի 29-ի միջոցառումների անոնս

Երևանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքով երկու անձ է ձերբակալվել