Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է կապիտալ բնույթի շինարարական աշխատանքների ընթացիկ իրավիճակի, առողջապահության ոլորտում կառուցման, վերակառուցման և վերազինման համար 2025թ. համար նախատեսված կապիտալ ծախսերի վերաբերյալ: Մանրամասներ են ներկայացվել, թե ինչ փուլում են գտնվում տարբեր առողջապահական հաստատությունների նախագծման, կառուցման և հիմնանորոգման աշխատանքները:
Քննարկում է ծավալվել շինարարական աշխատանքներին վերաբերող ընթացիկ հարցերի շուրջ:
Վարչապետն ընդգծել է սահմանված ժամկետներում և որակի չափանիշներին համապատասխան աշխատանքներն ավարտելու կարևորությունն ու հանձնարարել հետևողական աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ: