Խճանկար

Բուկինիստում անցկացվեց հերթական գրքոտ գիշերը

2 րոպեի ընթերցում

Բուկինիստում անցկացվեց հերթական գրքոտ գիշերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուկինիստ գրախանութը նոյեմբերի 10-ին՝ երեկոյան 18:00-ից 00:00-ը հայտարարում է գրքի գիշեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուկինիստի բոլոր մասնաճյուղերում ողջ օրը գործելու է 30 տոկոս զեղչ։«Գրքի գիշերվա» շրջանակներում Մաշտոցի 20 հասցեում տեղի ունեցավ նաև Բուկինիստ սրճարանի բացումը: Բուկինիստի գրախանութներում բոլոր գնորդներին սպասվում էր նաև հաճելի անակնկալ՝ ճեպանկար-դիմանկարի տեսքով Փ.Թերլեմեզյանի անվան արվեստի պետական քոլեջի սաների կողմից: Գրքի գիշերը իրադարձություն է մայրաքաղաքի գրքասերների կյանքում, որոնք այդ օրը կարող են ոչ միայն ձեռք բերել գրքեր բացաառիկ մատչելի գներով, այլև գրքախառնվել մյուս գրքասերների հետ՝ փոխանակվելով գրքերով։ Փոխվարչապետ պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նախաձեռնությունը հրաշալի է գնահատում։ Նա նշեց, որ Շերլոկ Հոլմսի մասին գրքեր է գնել աղջկա համար։ «Ես այս խանութից ժամանակին բազմաթիվ գրքեր եմ գնել և հիմա էլ, եթե ժամանակ լիմում է՝ այցելում եմ»,-ասաց նա։

«Արդեն ավանդույթ է դարձել Բուկինիստի կողմից անցկացվող գրքի երեկոն և ես էլ արդեն 3-րդ տարին է, ինչ գալիս եմ համալրելու գրադարանս: Այս անգամ գնելու եմ 4 գիրք,ոոնցից երկու նվիրելու եմ, իսկ մյուսները` ինձ համար են: Ուրախ եմ, որ մեր երկրում գրքի նկատմամբ սերն այդքան արագ է աճում և գիրք կարդալը դարձել է մոդայիկ»,-ասաց գրքասերներից Վարվառա Հայրապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում