Ընդդիմություն պետք է դառնալ, այլ ոչ թե նշանակվել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքական դաշտում մեկնարկել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Քաղաքական ուժերը կազմում են նախընտրական ցուցակները, կազմավորում շտաբները, ճգրտում նախընտրական քարոզաշրավի մարտավարությունն ու սկզբունքները։ Այս տեսանկյունից հետաքրքրական են նախկին իշխող ուժի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մոտեցումներն ու հռետորաբանությունը՝ հաշվի առնելով նրա 10-ամյա իշխանությունն ու այն հեղափոխության արդյունքում կորցնելու փաստը։

ՀՀԿ-ի ներկայացուցիչները թեև դեռ չեն հաստատել կամ մերժել իրենց մասնակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն իրենց դիրքավորում են որպես «միակ» ու «կառուցողական» ընդդիմություն։ Մինչև վերջերս, ամեն կերպ դիմադրելով խորհրդարանական արտահերթ ընտրութունների անցկացմանը, ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, այսօր այլ ելք չունի, քան համակերպվել ընտրությունների կայացման փաստի հետ, ինչի արդյունքում էլ ստիպված փոխել է իր հռետորաբանությունը։ Խոսելով իր՝ որպես «միակ» ու «իսկական» ընդդիմություն լինելու մասին, ՀՀԿ-ն փորձում է հանրությանը համոզել, որ մնացած քաղաքական ուժերը՝ հատկապես խորհրդարանական ֆրակցիաները, իշխանական են։

Նրանց մեղադրելով «գրպանային» ընդդիմություն լինելու մեջ՝ ՀՀԿ-ն կարծես շարունակում է «միակը լինելու» քաղաքական հին մտայնությունը, որն այդքան թանկ է արժեցել հայաստանյան քաղաքական դաշտի վրա։ Այդ մտայնությունը, իրենից ներկայացնում է քաղաքական առումով այն «կեղծ» օրակարգը, երբ իշխանության մաս չհանդիսացող ուժերը՝ (խորհրդարանական, թե արտախորհրդարանական) պայքարում էին ոչ թե իշխանություն, այլ ՝ ընդդիմություն լինելու համար։ Ընդդիմություն հռչակվելու համար պայքարի դրոշ բարձրացրած ուժերի հայտարարարությունները նախ փաստացի հղվում են ոչ թե հանրությանը, այլ՝ Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս ճանաչելով որպես իշխանության մարմնացնում։ Նրանք իրանց քաղաքական օրակարգը և քարոզչությունը կառուցում են ոչ թե հասարակության հետ աշխատելու, հանրությանը իրենց գաղափարները բացատրելու և անհրաժեշտ քվե հայցելու վրա, այլ գործող իշխանություններին համոզելու։ Հետևաբար, հենց այդ տրամաբանությամբ՝ գործող իշխանություններն են, որ պետք է դիտարկեն ու գնահատեն իրենց՝ որպես ապագա խորհրդարանում քաղաքական կարևորություն ներկայացնող ընդդիմություն, որը ունակ կլինի կառուցողական աշխատանք տանել, օժանդակել ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելուն և այլն։

Այսպիսով, «միակ ընդդիմություն» լինելու այս քաղաքական մարտավարությունը, սին է ու ապակառուցողական հենց իր էության մեջ։ Որովհետև այն հին տրամաբանության վերարտադրությունն է, երբ հասարակությունը՝ որպես սուբյեկտ և հիմնական դերակատար, շրջանցվում է։ Այլ կերպ ասած, վերոնշյալ տրամաբանության սահմաններում հասարակությունը կամ ժողովուրդը չի ընկալվում որպես իշխանության ակունք։ Հետևաբար, հասարակության շրջանցումը լիովին տեղավորվում է քաղաքականության մասին նախկին պատկերացումների և խաղի կանոնների մեջ, որոնք բովանդակային առումով հիշեցնում էին ընդամենը քաղաքական առևտուր։ Ըստ էության, այս տեսանկյունից ՀՀԿ-ի ներկայացուցիչները, շեշտելով այն փաստը, որ նշանակովի ընդիմություն չի լինում, ենթագիտակցորեն ձգտում են իշխանության կողմից իրենք «նշանակվել ընդդիմություն», այլ ոչ թե քաղաքական ընդդիմություն ձևավորվել հասարակության երաշխավորությամբ։

Գոռ Մադոյան

Հայերեն

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին