ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներումնոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:
Ըստ նոր տվյալների ազատ են արձակվել«Նուբարաշեն» ՔԿՀ-ից 23 դատապարտյալ, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 30,«Վանաձոր» ՔԿՀ-ից՝13,«Վարդաշեն» ՔԿՀ-ից՝53,«Գորիս» ՔԿՀ-ից՝ 12, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 26,«Աբովյան» ՔԿՀ-ից՝ 22,«Սևան» ՔԿՀ-ից՝ 138,«Կոշ» ՔԿՀ-ից՝ 48,«Արմավիր» ՔԿՀ-ից՝43,«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝13: