Սպորտ

Երիտասարդ ազատ ոճայինները կմասնակցեն աշխարհի առաջնությանը 

1 րոպեի ընթերցում

Երիտասարդ ազատ ոճայինները կմասնակցեն աշխարհի առաջնությանը 

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմն աշխարհի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից: Նոյեմբերի 12-18-ը Բուխարեստումկայանալիք Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը հայ ըմբիշները կմասնակցեն 5 ներկայացուցչով: Մրցմանը ազատ ոճայինները մասնակցելու են հետևյալ կազմով.Վարդգես Կարապետյան (65 կգ), Գևորգ Մխեյան (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյան (74 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Սարգիս Հովսեփյան (92 կգ): Թիմը մրցավայր է մեկնելու նոյեմբերի 15-ին:

Իսկ հունահռոմեականները մրցավայր են մեկնելու 7 ըմբիշով, սակայն թիմի կազմը դեռ վերջնական որոշված չէ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում