Մարզային

Սյունիքի մարզի Տաշտունի հիմնական դպրոցը կմիացվի Լիճքի միջնակարգ դպրոցին

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Տաշտունի հիմնական դպրոցը կմիացվի Լիճքի միջնակարգ դպրոցին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող Տաշտունի հիմնական դպրոցը կվերակազմակերպվի` միացվելով մարզի Լիճքի միջնակարգ դպրոցին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, որոշումը պայմանավորված է ուսումնական հաստատություններում աշակերտների թվի նվազման և ուսումնական տարածքների օպտիմալ օգտագործմամբ:

Դպրոցում 2017 թվականի սեպտեմբեր 1-ից դասարաններ չեն կոմպլեկտավորվել՝ աշակերտներ չլինելու պատճառով: Որոշման արդյունքում ՀՀ պետական բյուջեում կխնայվի 19 մլն դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում