Գրքի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է. «Բուկինիստ»-ն անցկացնում է «Գրքի գիշեր-2018» միջոցառումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բուկինիստ» գրախանութների ցանցը, շարունակելով գրքի երևանյան ավանդույթները, անցկացնում է «Գրքի գիշեր-2018» միջոցառումը՝ այս անգամ ավելի հետաքրքիր անակնկալներով: Միջոցառումը կանցկացվի նոյեմբերի 10-ին ժամը 18:00-00:00-ն՝ «Բուկինիստ»-ի բոլոր խանութներում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը նշեց, որ այդ օրը՝ նշված ժամերին, «Բուկինիստ»-ի բոլոր մասնաճյուղերում ամբողջ տեսականու համար գործելու է 30 տոկոս զեղչ:

«Արդեն վստահաբար կարող եմ ասել, որ միջոցառումն ավանդական է, որովհետև գրքասերների շրջանում մեծ հետաքրքրություն կա այս նախաձեռնության նկատմամբ, մենք էլ այն ամեն տարի իրականացնում ենք: Բազմաթիվ զանգեր, նամակներ ենք ստանում, մարդիկ ցանկանում են իմանալ, թե երբ է անցկացվելու այս միջոցառումը: Միջոցառումներ լինելու են «Բուկինիստ»-ի բոլոր խանութներում: Այս տարի անակնկալ ունենք, Երևան, Մաշտոցի, 20 հասցեում նախատեսում ենք «Բուկինիստ» սրճարանի բացումը: Գրախանութին կից բացում ենք սրճարան, որտեղ մեկ բաժակ սուրճի շուրջ ընթերցասերները կարող են բանավիճել, քննարկել: Անցկացնելու ենք գրքի շնորհանդեսներ, տարբեր հանդիպումներ»,-ասաց Խաչիկ Վարդանյանը:

«Գրքի գիշեր» միջոցառման շրջանակում «Բուկինիստ»-ի գրախանութներում բոլոր գնորդներին սպասում է հաճելի անակնկալ՝ ճեպանկար-դիմանկարի տեսքով Փ. Թերլեմեզյանի անվան արվեստի պետական քոլեջի սաների կողմից:

Խաչիկ Վարդանյանը նշեց, որ վերջին տարիներին նկատվում է գրքի նկատմամբ հետաքրքրության որոշակի աճ: Նման միջոցառումներն ու նախաձեռնություններն այդ գործում բավական օգնում են: Նրա խոսքով՝ նախորդ երկու տարիներին «Գրքի գիշեր» միջոցառման շրջանակում գրախանութի առաջ հերթ է գոյացել: Վաճառքի ծավալները 5-6 անգամ գերազանցել են սովորական օրվա վաճառքի ցուցանիշներին:

«Գրքի պահանջարկը մեծացել է: Օրինակ՝ 40 օրում վաճառել ենք 3 հազար 600 օրինակ «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը, 3 հազար 700 օրինակ վաճառել ենք Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը: Այսպիսի թվերի մասին, մենք 3 տարի առաջ կերազեինք»,-ասաց Խաչիկ Վարդանյանը: Նա նշեց, որ գրքի նկատմամբ հետաքրքրության ավելացմանը նպաստում են մի քանի հանգամանքներ՝ գրախանութների ակտիվ աշխատանքը, հրատարակված գրքերի որակի բարձրացումը, հետաքրքիր բովանդակության ներկայացումը և այլն: Հրատարակիչներն ավելի լուրջ են սկսել մոտենալ գործին, հետաքրքիր գրքեր են մատուցում ընթերցասերներին՝ հաշվի առնելով նրանց պահանջարկը: Խաչիկ Վարդանյանն ընդգծեց՝ Հայաստանում հրատարակված գրքերն իրենց որակով մրցունակ են աշխարհում:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն