Իրավունք

Ոստիկանության ծառայողների պարգևատրման ֆոնդը կկազմի 7.9 մլրդ դրամ

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության ծառայողների պարգևատրման ֆոնդը կկազմի 7.9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ապարատի ծառայողների ու աշխատակիցների պարգևատրման ֆոնդին 2019 թվականի համար կհատկացվի 7.9 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ Արա Ասլիկյանը:

«Ի տարբերություն նախորդ տարիների, երբ ոստիկանությունը պարգևատրումներ տալիս էր աշխատանքի վարձատրության ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին, ոչ ավելի, քան տարեկան 3 անգամ և ոչ ավելի, քան 1 պաշտոնային դրույքաչափի չափով, 2019 թվականից սկսած պարգևատրման գումարները կվճարվեն տարբերակված մոտեցումներով՝ յուրաքանչյուր ամիս, տարբերակված չափերով, հատկապես արդյունավետ աշխատանք և որակյալ ծառայություն իրականացնողներին: Այսօրվա հաշվարկներով 7.9 մլրդ դրամ է կազմում պարգևատրման ֆոնդի չափը»,- ասաց Ասլիկյանը:

ՀՀ ոստիկանությանը 2019թ. պետական բյուջեից կհատկացվի 61.9 մլրդ դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում