Բուհերի ուսանողների համար ստեղծվում է ուսման վարձն ամսական կտրվածքով վճարելու հնարավորություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար ուսման վարձի ամսական վճարելու մեխանիզմներ են ստեղծվում: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 6-ին ԱԺ հանձնաժողովի կողմից հավանություն ստանալուց հետո նախագիծը ներառվելու է ազգային ժողովի հաջորդ լիագումար նիստի օրակարգում:

«Խնդիրը բարձրացրել են բազմաթիվ ուսանողներ հանդիպումների ժամանակ, նաև նամակներով: Վճարովի համակարգում սովորող շատ ուսանողներ դժվարանում են վճարել վարձն ամբողջությամբ միանվագ կամ կիսամյակը մեկ: Փոփոխությամբ օրենքն իմպերատիվ պահանջով հնարավորություն է տալու ուսանողներին տարաժամկետելու ուսման վարձը, վճարելու ամսական կտրվածքով»,-ասաց նիստը նախագահող ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա առաջարկեց որպես պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի եռամսյակային և ամսական վճարման հնարավորությունը:

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկը ստացել են և քննարկել բուհերի ներկայացուցիչների հետ: «Եռամսյակային կտրվածքով ուսման վարձ մուծելն այնքան էլ նպատակահարմար չեն համարել ֆինանսական բարդություններից խուսափելու համար: Ամսական կտրվածքով վճարելու պրակտիկան կիրառվում է: Վճարելու դժվարություն ունեցող ուսանողները, ովքեր դիմել են կառավարություն, մերժում չեն ստացել, կից գրությամբ ուղարկել ենք բուհերին, ընդառաջել են ամսական կտրվածքով վճարելու համար: Քանի որ օրենքում կա այդ դրույթը, որով բարձրագույն ուսումնական հաստատությունները սահմանում են ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ, մենք կարծում ենք, որ որևէ խնդիր չկա, որ այն ներառվի ավելի իմպերատիվ բնույթ ունեցող նորմի տեսքով»,-նշեց փոխնախարարը:

Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց նախագիծը հաջորդ քառօրյա նիստի օրակարգ ներառելու համար:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում