Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը բացասական դիրքորոշում ունի «Զվարթնոց» օդանավակայանի՝ Ազնավուրի անվան օդանավակայան վերանվանման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

«Հիմնավորումներ ու փաստարկներ բերելով մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք: Մեր դիրքորոշումը բացասական է վերանվանելու հետ կապված, սակայն հաշվի առնելով, թե սոցիալական ցանցերում խոսակցությունները, թե առանձին հայտերը, անհրաժեշտություն առաջացավ կազմակերպել հանրային քննարկում, որին մասնակցելու են փորձագետները: Շահագրգիռ կողմերը հնարավորություն կունենան իրենց դիրքորոշումը ներկայացնել ու հարցեր ուղղել նրանց»,- ասաց Մակունցը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հանրային քննարկումից հետո համապատասխան գերատեսչություններն այդ առումով որոշում կկայացնեն:

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում