Տնտեսություն

Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալի չափով

1 րոպեի ընթերցում

Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալի չափով

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեով հանրակրթության ոլորտին, 2018 թ. համեմատ, կտրվի 4.3 միլիարդ դրամով ավելի գումար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 5-ին պետական բյուջեն կքննարկվի ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Այս մասին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Մի շարք ուղղություններով մենք արձանագրել ենք հատկացվող գումարների ավելացում: Դա, մասնավորապես, վերաբերում է հանրակրթությանը: Մի շարք նոր ծրագրեր ենք սկսել տարբեր ոլորտներում, որոնք արդեն հաջորդ տարի կարող են տալ իրենց արդյունքը: Հանրակրթության ծրագրին այս տարի հատկացրել ենք շուրջ 4.3 մլրդ դրամով ավելի գումար՝ ոլորտի կազմակերպման, միջնակարգ մասնագիտական հանրակրթության ենթածրագրի իրականացման համար»,- նշեց Հարությունյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հաջորդ տարվա բյուջեն տարբերվում է նախորդ տարվա բյուջեից, որովհետև այն ծրագրային է, և հիմնականում հենված է այն ցուցանիշների վրա, որոնք պետք է լինեն տարվա վերջում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում