Հասարակական

Սերժ Սարգսյանի գրասենյակը բնակարանից երկու անգամ հրաժարվելը հիմնավորել է անվտանգության նկատառումներով

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանի գրասենյակը բնակարանից երկու անգամ հրաժարվելը հիմնավորել է անվտանգության նկատառումներով

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից երկու անգամ պաշտոնաթող նախագահին հատկացվելիք տան առաջարկի համար հրաժարվել են՝ անվտանգության պահպանման պատճառաբանությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Սերժ Սարգսյանի գրասենյակը երկու անգամ հրաժարվել է: Երկուսն էլ, իրենց բնորոշմամբ, եղել են անվտանգության նկատառումներից ելնելով: Եվ այդ պատճառաբանությամբ տուն չի տրամադրվել: Օրենքը պետության վրա հստակ, պոզիտիվ պարտականություն է դնում, որ պաշտոնաթող նախագահին ապահովի բնակարանով: Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվում է բնակարանից, այդ դեպքում օրենքի կարգավորման խնդիր կա»,-ասաց Աղաջանյանը:

Նա նշեց, որ միայն գրավոր պաշտոնական հրաժարվելու դեպքում պետությունը կարող է համարել այդ պարտականությունն իրականացված: Հակառակ դեպքում պետությունն ունի պարտավորություն և պետք է լուծում գտնի, որն արդեն օրենքի դաշտում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում