Հասարակական

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծ ցավով տեղեկացա լեգենդար մարզիկ, ծանրամարտի ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, հասարակական և պետական գործիչ Յուրի Վարդանյանի մահվան մասին:

Յուրի Վարդանյանի նվաճած սպորտային բարձունքները հիացմունքի և ոգեշնչման աղբյուր են եղել համայն հայության համար: Նրա օրինակին հետևելով` բազմաթիվ հայ եիտասարդներ մեծ սպորտին նվիրվելու որոշում են կայացրել: Երջանիկ եմ, որ Յուրիին անձամբ ճանաչելու և նրա հետ սերտորեն համագործակցելու հնարավորություն եմ ունեցել:

Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Վարդանյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, մարզական մեծ ընտանիքի բոլոր ներկայացուցիչներին և նրա բազմահազար երկրպագուներին»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում