Տնտեսություն

Գումար ունենալու դեպքում Մաթիաս Քիսլերը պատրաստ կլիներ հայկական բանկերում ավանդներ դնել

1 րոպեի ընթերցում

Գումար ունենալու դեպքում Մաթիաս Քիսլերը պատրաստ կլիներ հայկական բանկերում ավանդներ դնել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը գումար ունենալու դեպքում հայկական բանկերում կցանկանար ավանդներ ունենալ, քանի որ Հայաստանում տոկոսադրույքներն ավելի բարձր են, քան Գերմանիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված համաժողովի ժամանակ:

«Եթե գումար ունենայի՝ կցանկանայի այստեղ ավանդ ունենալ: Ես որոշ ներդրումներ եմ իրականացրել Գերմանիայի անշարժ գույքի շուկայում: Ներկա պահին այստեղ չեմ կարող դա անել: Լավ նշան է, որ ձեր տեղական արժույթը բավականին կայուն է, և այստեղ բանկային հաշիվներ բացելու և ներդրումներ անելու ռիսկերը բավականին ցածր եմ համարում: Բանկային համակարգի համար այդ փաստը և Կենտրոնական բանկի աշխատանքը դրական եմ համարում»,- եզրափակեց Քիսլերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում