Քաղաքականություն

Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվեց. միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

1 րոպեի ընթերցում

Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվեց. միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է և միակ թեկնածուն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից: Թեկնածուների առաջադրման ժամկետը լրացել է հոկտեմբերի 30-ին` 18:00-ին:

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել են ԱԺ «Ելք», «Ծառուկյան» խմբակցություններն ու ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները:

Վարչապետի ընտրության ԱԺ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 12:00-ին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու գործընթացը սկսելու համար հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրեց: Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում քննարկվեց առաջին փուլով վարչապետ ընտրելու մասին հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, ում խորհրդարանը չընտրեց վարչապետի պաշտոնում: Վարչապետի ընտրության ևս մեկ փուլ տեղի կունենա առաջին փուլի քվեարկությունից հետո 7 օր հետո: Եթե երկրորդ փուլով էլ վարչապետ չի ընտրվում, խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով, և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում