Տեղի է ունեցել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը՝ կառավարման խորհրդի համանախագահներ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի տնօրեն Ստեփան Մարգարյանը ներկայացրեց կենտրոնի պատմությունը, նախնական փուլում կատարված աշխատանքները և հետագա գործունեության տեսլականը: Նա ընդգծեց, որ կենտրոնի գործունեությունը ներառելու է տվյալների վերլուծության և վարքագծային փորձարկումների իրականացումը, ինչի արդյունքում առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը և պիլոտային ծրագեր կիրականացվեն՝ տարբեր ոլորտներում իրականացվող հանրային քաղաքականությունների բարելավումը ապահովվելու համար:

Իր խոսքում Տիգրան Ավինյանը նշեց, որ կառավարության՝ երկրի զարգացման տեսլականը լիովին համահունչ է Կայուն զարգացման նպատակների հետ: Այս առումով ազգային նորարարական կենտրոնը կառավարության համար հետազոտական հանգույցի դեր կկատարի, որի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև հարկային այլ ոլորտներում իրականացված վերլուծությունները և հետազոտական արդյունքները թույլ կտան հանրային քաղաքականությունները կազմել՝ հիմնվելով փաստերի վերլուծության վրա:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ասաց, որ ազգային նորարարական կենտրոնի աշխատանքի արդյունքները կարող են օգտագործվել նաև Հայաստանում հանրային կառավարման համակարգի բարեփոխումների և նորարարական լուծումների համար:

Նիստի մասնակիցները նաև համակարծիք էին, որ ազգային նորարարական կենտրոնի միջոցով հանրային կառավարման տարբեր մարմիններին կփոխանցվի համապատասխան ոլորտներում առկա համաշխարհային լավագույն փորձը, ինչպես նաև կենտրոնը կնպաստի այդ մարմինների աշխատակիցների կարողությունների զարգացմանը:

Վերջում կառավարման խորհուրդը հաստատեց կենտրոնի աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև հանձնարարական տվեց կենտրոնի ղեկավարությանը աշխատանքներ տանել նոր գործընկերությունների հաստատման ուղղությամբ և ուսումնասիրել կենտրոնի աշխատանքներում նոր շահառուների ներգրավվման հարցը:

Հայերեն English

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին