Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած կանադահայ Սիրվարդ Քուրտյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տորոնտոյի բնակչուհի Հայոց ցեղասպանությունը վերապրած Սիրվարդ Քուրտյանը կյանքից հեռացել է 106 տարեկան հասակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Horizon Weekly»-ն:

Սիրվարդ Քուրտյանը ծնվել է հարկադիր տեղահանության սկսվելուց երեք տարի առաջ: Նա ստիպված է եղել իր մոր, եղբայրների և քույրերի հետ Էրզրումից հասնել Թուրքիայի արևելք, այնուհետև Մոսուլ քաղաք: Ճանապարհորդությունը տևել է 6 ամիս: Սիրվարդի հայրը սպանվել է 1915 թվականին թուրքերի կողմից:

Մոսուլ հասնելուց հետո, որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվում են Սիրիայի Հալեպ քաղաք: Այդ ժամանակ այդտեղ ավելի քան 100 հազար հայ վերապրածներ կային, որոնց թվում՝ նաև բազմաթիվ որբեր: Այնտեղ Սիրվարդը սկսում է հաճախել դպրոց և շուտով իր դասարանի առաջատարներից է դառնում: 15 տարեկանում ամուսնանում է Խաչիկ Քուրտյանի հետ: 1974 թվականին Խաչիկ Քուրտյանը մահանում է: 1991 թվականին Սիրվարդն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Կանադա:

«Horizon Weekly»-ն շուտով կներկայացնի Սիրվարդ Քուրտյանի ամբողջական կենսագրությունը:

Հայերեն العربية English Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից