Տնտեսություն

Բելառուսը Հայաստանի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի

1 րոպեի ընթերցում

Բելառուսը Հայաստանի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը Հայաստանի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի, որոնք ցանկանում է կյանքի կոչել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ԱՊՀ Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի բացման արարողությունից հետո նշեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

«Հայաստանի ու Բելառուսի միջև շարունակվում են կառուցողական փոխհարաբերությունները մի շարք հարցերի շուրջ: Մենք տեսնում ենք բելառուսական ապրանքների Հայաստան արտահանման ծավալների ու հայկական արտադրանքի Բելառուս արտահանման ծավալների աճը: Մենք ակնկալում ենք, որ շուտող տեղի կունենան կառավարական մակարդակի այցեր: Հայաստանի հետ մենք շատ ծրագրեր ունենք, պետք է դրանք կյանքի կոչելու ուժ ունենանք»,- ասաց Նազարուկը:

Դեսպանը նշեց, որ ինքը քաղաքագիտական գնահատականներ չի կարող տալ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, բայց նրա խոսքով` դրանք բնական գործընթացներ են:

«Ես քաղաքագետ չեմ, և իրավունք չունեմ խոսելու մտավախություններով և այլ գնահատականներով: Մենք այստեղ ենք գտնվում, որպեսզի շարունակենք համագործակցությունը, իսկ ղեկավարի փոփոխությունը բնականոն գործընթաց է ցանկացած պետությունում»,- նկատեց Իգոր Նազարուկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում