Քաղաքականություն

ԸՕ բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում քննարկվելու է 24-ժամյա ռեժիմով

2 րոպեի ընթերցում

ԸՕ բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում քննարկվելու է 24-ժամյա ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԸՕ բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում կքննարկվի հատուկ ընթացակարգով՝ 24 ժամյա ռեժիմով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ արտահերթ նիստում նման ռեժիմով քննարկման համար կողմ քվեարկեց 54, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 5 պատգամավոր:

«Հաշվի առնելով ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մատնանշած ժամկետները և Նիկոլ Փաշինյանի ու մեր կուսակցության ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի միջև կնքված հուշագրի բովանդակությունը՝ մենք վերահաստատում են մեր դիրքորոշումը՝ ԸՕ փոփոխությունների փաթեթն ընդունել այն ժամկետում, որ չխախտվեն սահմանված ժամկետները»,-ասաց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ու խնդրեց քննարկումը կազմակերպել 24-ժամյա ռեժիմով:

Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե հուշագիրն ինչ կապ ուներ դրա հետ:

Պետրոսյանը պատասխանեց՝ իրենց դաշինքն այն դաշինքն էր, որը առաջին անգամ չընդունելուց հետո նախաձեռնեց արտահերթ նիստ հրավիրելը և ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ բերելը:

Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար ստորագրահավաք էին իրականացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Ստորագրահավաքին միացել էին երկու խմբակցությունների 35 պատգամավորներ:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նիստում ԸՕ փոփոխությունների փաթեթը չէր ստացել բավարար թվով ձայներ: Դեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ում ստացավ ընդամենը 56 կող ձայն:

Ընտրականօրենսգրքի առաջարկվողբարեփոխումներովռեյտինգայինընտրակարգիցանցումէկատարվում համամասնականընտրակարգի,խորհրդարանիանցողիկշեմընվազեցվումէմեկտոկոսով,կրճատվումէընտրականգրավը:Ընտրություններիարդյունքումխորհրդարանկանցնենչորս քաղաքականուժեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում