ՀՀ ԳԱԱ-ում օտարազգի և հայ գիտնականները քննարկում են Չինաստանի հարաբերությունները եվրասիական երկրների հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ․ հոկտեմբերի 26-ից 27-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այն կազմակերպվել էր ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի և ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կողմից։ Գիտաժողովի անցկացմանը աջակցում էին «Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը» և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունը»։

Անդրադառնալով գիտաժողովին՝ ՀՀ ԳԱ Ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը (ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն) նշեց, որ այս գիտաժողովը կխթանի Հայաստանում չինագիտության զարգացմանը, կարևոր տեղեկատվություն կտարածի Չինաստանի և Եվրասիական այլ երկրների հարաբերությունների վերաբերյալ։

«Չինաստան-Եվրասիա» գիտաժողովի հեղինակ և կազմկոմիտեի հիմնադիր ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանը (««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի» ղեկավար) նշեց, որ գիտաժողովի հիմնական նպատակն է վերածվել, Չինաստանի և Եվրասիական երկրների հարաբերությունների վերաբերյալ տարվող, գիտական քննարկումների միջազգային հարթակի։ Այն լավ առիթ է, որ հայ և արտասահմանցի գիտնականները միմյանց հետ փոխանակվեն հետազոտություններով, համեմատեն տարբեր երկրներում կիրառվող մեթոդաբանությունները և նպաստեն միջդիսցիպլինար երկխոսությանը:

Բանախոսների թվում էին Մա Բինը (Չինաստան, Ֆուդան համալսարան), Կոննոր Ջաջը (Մեխ Բրիտանիա, Լոնդոնի համալսարան), Սրջդան Ուլջեվիչը (Ղրղզստան, Կենտրոնական Ասիայի Ամերիկյան համալսարան), Ջուն Վանը (Չինաստան, Հոնկոնգի քաղաքային համալսարան), Աննա Զալինյանը (Հայաստան, Անանիա Շիրակացու անվան ճեմարան), Զաքարիա Պաիկինը (Մեծ Բրիտանիա, Կանադա, Քենթի համալսարան և Global Brief Magazine-ի ավագ խմբագիր), Անատոլի Ցվուկը (Ռուսաստան, ՌՈՒԴՆ համալսարան), Կոնստանտին Տասիցը (Ռուսաստան, Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտ), Ջուկկա Աուկիան (Ֆինլանդիա, Թուրկու համալսարան), Ուզմա Սիրաջը (Պակիստան, Դաշնային ուրդու համալսարան), Մհեր Սահակյանը (Հայաստան, ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»), Մա Սյաոյունը (Չինաստան, Թոնլինի կոմունիստական կոմիտեի կուսակցական դպրոց), Գաբրիել դե Ռեզենե Պիչինինին (Բրազիլիա, Պորտուգալիայի Մինի համալսարան), Անահիտ Պարզյանը (Հայաստան, ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհուրդ», հիմնադրամ), Ռոբերտ Թումանյանը (Չինաստան, Հունան համալսարան), Իզաբելլա Մուրադյանը (Չինական մշակույթի և գիտության կենտրոն), Լուիզա Գրիգորյանը (Հայաստանում Եվրոպական համալսարան), Տաի Յուլունը (Չինաստան, Նանծինի համալսարան), Վախթանգ Չարայան (Վրաստան, Իվանե Ջավախիշվիլի անվան Թբիլիսիի պետական), Գաբրիելա Ռադուն (Ռումինիա, ռազմավարագետ), Սարեն Աբգարյանը (Չինաստան, Շանհայի Ծիաոթոն համալսարան), Շոթա Գուլբանին (Վրաստան, Կովկասի Միջազգային Համալսարան), Անդրանիկ Հովհաննիսյանը (Ռուս-հայկական սլավոնական համալսարան) Խուբրիկով Բադման (Ռուսաստան, Բուրաթիայի պետական համալսարան):

Չինաստան-Եվրասիա գիտաժողովի հրավիրյալ պատվավոր հյուրերի մեջ էին Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Թիմուր Ուրազաևը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը, Բելառուսի դեսպանության ավագ խորհրդական պարոն Դմիտրի Սեմենովիչը և այլք։

Հայերեն

Երբեք չտրվեք գայթակղությանը մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար. Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության նախագծի հրապարակման առթիվ

Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել

«Նոր գիրք»-44/26. Էդոյան, Մոնթգոմերի, Խաչատրյան

Podcast-Հարց բժշկին. գերտաքացումից մինչև ձիգ բարուրում․ ինչի՞ց զգուշանալ նորածնի խնամքում

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձված գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը

ԱՀԿ ղեկավարն ահազանգել է Կոնգոյում էբոլայի բռնկման գոտում ընթացող ինտենսիվ մարտերի հետևանքների մասին

Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայտնի է Սերբիայի նախագահական ընտրությունների անցկացման օրը

Երևանում այլևս չկան հին նատրիումային լուսատուներ. Տիգրան Ավինյան