Սպորտ

Հայ ըմբիշները հաղթանակով են մեկնարկել աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայ ըմբիշները հաղթանակով են մեկնարկել աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն 8:0 հաշվով գերազանցեց Պանաման ներկայացնող Անդրես Գոնսալեսին: 1/8 եզրափակիչում նրա մրցակիցն է Հյուսիսային Կորեան ներկայացուցիչ Սի Ուն Ռին:

87 կգ քաշային Արթուր Շահինյանը մեդալների համար մրցելույթները սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ հետագա պայքարից դուրս թողեց Ռոման Ժերնովետսկուն` 9:0 հաշվով:

Հունգարիայում ընթացող աշխարհի առաջնության 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը պարտություն էր կրել քառորդ եզրափակչում՝ զիջելով Թուրքիան ներկայացնող Էմրա Քուշին: Բայց քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, այսօր Մանուկյանը սփոփիչ գոտեմարտերով կպայքարի բրոնզե մեդալի համար: Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչը՝ Նորայր Հակոբյանը, ևս պարտվել էր քառորդ եզրափակչում և կմրցի բրոնզե մեդալի համար:

Լուսանկարը՝www.vnews.am-ի
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում