Մշակույթ

Վախճանվել է ամերիկացի երգիչ եւ երգերի հեղինակ Թոնի Ջո Ուայթը

1 րոպեի ընթերցում

Վախճանվել է ամերիկացի երգիչ եւ երգերի հեղինակ Թոնի Ջո Ուայթը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 75 տարեկան հասակում ԱՄՆ-ում վախճանվել Է ամերիկացի երգիչ եւ երգերի հեղինակ Թոնի Ջո Ուայթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, ասված Է Facebook-ում երաժշտի Էջում:

«Խորը վշտով հայտնում ենք, որ 75 տարեկան հասակում մահացել Է Թոնի Ջո Ուայթը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես գրում Է Tennessean թերթը, վկայակոչելով երաժշտի հարազատներին, նա մահացել Է հոկտեմբերի 24-ին Թենեսիի նահանգի իր տանը:

«Նա հիվանդ Էր: Երգիչը սրտի տագնապ Է ունեցել: Նա ցավից չի տանջվել ու չի տառապել»,- հայտնել Է Ուայթի որդին՝ Ջոդին:

Թոնի Ջո Ուայթն իր առաջին ալբոմը՝ «Սեւը եւ Սպիտակը», հրատարակել Է 1968 թվականին: Նա նաեւ երգչուհի Թինա Թյոռների երկու հիթերի՝ Steamy Windows-ի եւ Undercover Agent for the Blues-ի հեղինակն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում