Հասարակական

Հակոբ Արշակյանը ընդունել է ԵԱՏՄ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար/հանձնաժողովի անդամ Էմիլ Կայկիևին

1 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը ընդունել է ԵԱՏՄ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար/հանձնաժողովի անդամ Էմիլ Կայկիևին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է ԵԱՏՄ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար/հանձնաժողովի անդամ Էմիլ Կայկիևի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտային փոխադրումների ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում թույլտվությունների կարգը վերանայելու, երկու երկրների միջև ազատ տեղաշարժ ապահովելու հնարավորությունները։

Անդրադարձ է եղել նաև ԵԱՏՄ շրջանակներում բեռնափոխադրումների հետ կապված մի շարք հարցերի:

Հանդիպման ավարտին Էմիլ Կայկիևը Հակոբ Արշակյանին հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Մոսկվայում կայանալիք «Տրանսպորտային շաբաթ-2018» ամենամյա միջոցառմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում