Հասարակական

Հակոբ Արշակյանը շրջայց է կատարել վերանորոգվող ճանապարհահատվածներում

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը շրջայց է կատարել վերանորոգվող ճանապարհահատվածներում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է հանրապետության մի քանի ճանապարհահատվածներ, որտեղ իրականացվում են կամ արդեն ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքներ։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, այցի սկզբնակետը (Մ4) Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի հատվածներն էին, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Շինարարության արդյունավետ և անվտանգ իրականացման նպատակով ճանապարհը հատվածաբար միակողմանի փակ է։

Հակոբ Արշակյանը վերանորոգումն իրականացնող ընկերության ղեկավարների և մասնագետների հետ քննարկեց անվտանգության նշաններով պատշաճ կահավորման հարցը` վթարներից խուսափելու և հնարավորինս հարմարավետ դարձնելու համար շինարարության շրջանցումը։ Նա հանձնարարեց խստորեն հետևել նաև լուսավորության ապահովմանը, լուսային ազդանշաններով կահավորմանը, որպեսզի վարորդները բավականաչափ հեռավորությունից նկատեն շինարարությունը և ժամանակին արգելակեն։ Նախարարի պաշտոնակատարը հատուկ ընդգծեց նաև որակի չափանիշների պահպանման կարևորությունը շինարարական աշխատանքի ողջ ընթացքում։

Ճանապարհի հարակից համայնքներից մեկի ղեկավարը դիմեց նոր շրջադարձի կառուցման հարցով, ինչին ի պատասխան՝ նախարարի տեղակալի պաշտոնակատար Բագրատ Բադալյանը նշեց, որ դրա նպատակահարմարությունը կդիտարկվի, չնայած ճանապարհային անվտանգության տեսանկյունից միջպետական ճանապարհին չպետք է լինեն մեծ թվով շրջադարձեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում