Սպորտ

Արսեն Ջուլֆալակյանը միջազգային ֆեդերացիայի համար կմեկնաբանի աշխարհի առաջնության եզրափակիչները

1 րոպեի ընթերցում

Արսեն Ջուլֆալակյանը միջազգային ֆեդերացիայի համար կմեկնաբանի աշխարհի առաջնության եզրափակիչները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համար կմեկնաբանի աշխարհի առաջնության գոտեմարտերը:

«Ցավալի է, որ որպես մարզիկ բաց եմ թողնում աշխարհի այս առաջնությունը, սակայն առաջնությանը կմասնակցեմ որպես մասնագետ: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից ստացել եմ մեկնաբանելու հնարավորություն բոլոր եզրափակիչ գոտեմարտերը: Ամեն դեպքում, երազանքի փոփոխություն չկա` Տոկիո-2020»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքի էջում գրել է Ջուլֆալակյանը:

Հունգարիայում այժմ ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշները մեդալների համար պայքարը կսկսեն հոկտեմբերի 25-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում