Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են աշխարհի առաջնության

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են աշխարհի առաջնության

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է աշխարհի առաջնության մրցավայր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմը Հունգարիա է մեկնել գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ: Թիմի կազմում աշխարհի առաջնության մեդալների համար կպայքարեն` 55 կգ՝ Նորայր Հախոյանը, 60 կգ՝ Գևորգ Ղարիբյանը, 63 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 67 կգ՝ Կարեն Ասլանյանը, 77 կգ՝ Կարապետ Չալյանը, 82 կգ՝ Մաքսիմ Մանուկյանը, 87 կգ՝ Արթուր Շահինյանը, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյանը:

Հունահռոմեական ոճի ըմբիշները պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 25-ից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում