Միջազգային

Չինաստանը պլաստիկից բրինձ չի պատրաստում. ՉԺՀ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Չինաստանը պլաստիկից բրինձ չի պատրաստում. ՉԺՀ ԱԳՆ

ՊԵԿԻՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում պլաստիկից բրինձ չեն արտադրում։ Ինչպես Պեկինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասաց Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Ջան Հանհույը։

«Պլաստիկը բրնձից թանկ է, եթե դուք պլաստմասսան վաճառեք բրնձի գնով, ես ամբողջը կգնեմ»,- ասաց Ջան Հանհույը։

Նախարարի օգնականը նշեց, որ որոշ մարդիկ այդպիսի լուրեր տարածելով` ցանկանում են արատավորել իրենց երկրի համբավը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում