Տիգրան Խաչատրյանը հանդիպել է «Գուոմինգ» ընկերության ներկայացուցիչների հետ․քննարկվել են ներդրումային հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներիի նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ընդունել է չինական «Գուոմինգ» ընկերության ներկայացուցիչներին։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում ընդգրկված ընկերության ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությամբ, մասնավորապես ալյումինե կահույքի արտադրության ոլորտում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, Տիգրան Խաչատրյանը գործարարներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության կառուցվածքը, ներդրումային և գործարար միջավայրը, հարկային դաշտը, աշխատուժի առավելությունները, արտահանման լայն հնարավորությունները։ Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է հյուրերին, որ Հայաստանի կառավարությունը կսատարի ներդրումային ցանկացած նախաձեռնություն և կաջակցի ներդրողներին։

«Մենք բարձր ենք գնահատում չինացի ներդրողների հետաքրքրությունը Հայաստանում առկա պոտենցիալ ներդրումային ծրագրերի շուրջ։ Մենք արդեն իսկ ունենք չինական ներդրումներով իրականացված ծրագրեր, կան նաև իրականացման ընթացքում գտնվող ծրագրեր։ Լիահույս եմ, որ այս հանդիպումը և մեր հետագա համագործակցությունը ևս կհաջողի»։

«Գուոմինգ» ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ մասնագետները ուսումնասիրություններ կկատարեն Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարերի շուրջ և կձեռնարկեն համապատասխան քայլեր։

Հայերեն

ONEX-ը գործարկեց ROXY-ին՝ Հայաստանում առաջին օնլայն գնումների AI օգնականին

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան

Եվրոպական մի շարք ընկերություններ հայտնել են սուպերմարկետների սառնարանների վրա նոր կիբերհարձակումների մասին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/11/26

Ասիական ինդեքսներ - 02/11/26

2027-ին նախատեսվում է ներդնել տարեցների խնամատարության ծրագիր

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աջակցության ծրագիրը շարունակելու հարցը քննարկվում է. Թորոսյան

Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Աշխատանքի և բարեկեցության նախարարության 2027 թվականի բյուջեն կկազմի 1 տրիլիոն 84 միլիարդ դրամ