ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվելու ճարտարապետ, երգիչ, երգահան, Արթուր Մեսչյանը:
«Արմենպրես»-ի հավաստի աղբյուրի տեղեկացմամբ՝ նշանակման մասին պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի վաղը:
Արթուր Մեսչյանը նախկինում այդ պաշտոնն զբաղեցրել է 1996 թվականին. նա, բնակվելով ԱՄՆ-ում, ՀՀ կառավարությունից հրավեր է ստանում զբաղեցնելու Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝ սկսում է իր գործունեությունը՝ որպես գլխավոր ճարտարապետ, սակայն 1997 թվականի փետրվարին հրաժարվում է իր պաշտոնից և վերադառնում Բոստոն։
Արթուր Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացված Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ճարտարապետն է։
2013թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն է Տիգրան Բարսեղյանը: