Երևանի տոնը յուրահատուկ կատարումներով շնորհավորեցին դասական երաժշտության ներկայացուցիչները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դասական երաժշտության երկրպագուները քաղաքամայր Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ հնարավորություն ունեցան ունկնդրել Երևանին նվիրված մի շարք ստեղծագործություններ սիրված նվագախմբերի և երգչախմբերի կլատարմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասական երաժշտության համերգն անցկացվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմաց:

Ծրագրի առաջին մասում հանդես եկան Ստեփան Ջրբաշյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի և Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցների փողային համույթները:

«Երկրորդ բաժնում ելույթներ կունենան Երևանի պետական կամերային երգչախումբը՝ դիրիժոր Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական կամերային նվագախումբ՝ը դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, համերգը կեզրափակի ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթը»,- ներկայացրեց համերգային ծրագրի կազմակերպիչ Արմեն Սուքիասյանը:

Նա շնորհավորեց Երևանի տոնը, նշեց, որ Երևանն առաջին հերթին կենսակերպ է: «Կարծում եմ` երևանցի լինելը մեծ պատիվ է և պատասխանատվություն: Խաղաղություն եմ մաղթում իմ քաղաքին և ցանկանում, որ երևանցին հպարտ քայլի իր քաղաքում: Շատ կուզեմ, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ, գալով Հայաստան, ինչ-որ չափով նախանձի մեզ»,- նշեց Սուքիասյանը:

Դասական երաժշտության ունկնդիրներից մեկը` 55-ամյա Սիրանուշը, ասաց, որ որքան էլ իր համար ընդունելի լինի այլ ժանրի երաժշտությունը, միևնույն է, դասականը մնում է ամենասիրվածն ու գերադասելին: «Անչափ երջանիկ եմ, որ իմ քաղաքի տոնին նվիրված բազմազան միջոցառումների մեջ չի մոռացվել նաև դասականը: Ուզում եմ, որ Երևանը ծաղկի, բարգավաճի և փողոցներում միայն ճաշակով ու դրական հույզեր արթնացնող երաժշտություն հնչի»,- ընդգծեց նա:

Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի, այսօր տոնական հանդիսություններ են իրականացվում նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում:

Հայերեն العربية

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն