ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվել է չինագիտության կենտրոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսուհետ գործելու է չինագիտության կենտրոն, որը կոչված է խորացնելու Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը կրթության ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 18-ին ԵՊՀ-ում կենտրոնի բացմանը ներկա էր նաև Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը:

Դեսպանի խոսքով՝ հայ-չինական հարաբերությունները դինամիկ զարգանում են, և կենտրոնի բացումը ևս խոսում է այդ մասին: «Հատկապես կարևորում եմ երկու երկրների միջև մշակութային, հումանիտար համագործակցությունը, այդ թվում՝ կրթության ոլորտում՝ համալսարանների, գիտական կենտրոնների մասով: Կարծում եմ, որ միմյանց փոխադարձ հասկանալը համագործակցության, գործընկերության հիմքն է»,-ասաց Թիան Էրլունը:

Նա ընդգծեց, որ Չինաստանի և Հայաստանի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս գործակցության հնարավորություն կա: «Հայաստանը պատմական երկիր է և հանդիսանում է լավ գործընկեր Չինաստանի համար: Վերջին տարիներին լավ փոխգործակցություն են իրականացվել ԵՊՀ-ի և Չինաստանի բուհերի միջև»,- ասաց դեսպանը՝ հույս հայտնելով, որ չինագիտության կենտրոնը կնպաստի երկու երկրների կապերի ամրապնդմանը:

Չինաստանի հասարակագիտական ակադեմիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Խան Դաչուանն ընդգծեց, որ կենտրոնի բացումը շատ լավ իրադարձություն է կրթական ոլորտում համագործակցության համար: «Կարծում եմ՝ սա շատ լավ հարթակ է դասախոսների, ուսանողների համար՝ միմյանց հետ շփվելու: Հայաստանը և Չինաստանը համագործակցություն են ծավալում հատկապես հումանիտար, տնտեսական ոլորտում: Այս կենտրոնը կխթանի այդ համագործակցության զարգացմանը»,- ասաց նա:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ չինագիտությունը համարվում է արևելագիտության բաղկացուցիչ մասը: «Սա քայլ է, որը թույլ կտա ընդլայնել մեր ուսումնասիրությունները, գիտակրթական հետազոտության ուղղությունները: Հույս ունեմ, որ ֆակուլտետը կկարողանա ապահովել լավ չինագետների, որոնք պետական քաղաքական շրջանում իրենց նպաստը կբերեն: Կենտրոնը տեխնիկապես կհամալրվի, հարուստ գրականություն կունենա և քննարկումների, սեմինարների համար լավ հարթակ կլինի»,-նշեց Մելքոնյանը, հավելելով, որ 2019-ին սպասվում է գիտաժողով՝ ազգային փոքրամասնությունները Չինաստանում և տարածաշրջանում թեմայով:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում