Հասարակական

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր 

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրիԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից,շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ` Վալերի Պեկրեսը նշել է, որ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարևորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ջերմ ընդունելության համար, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է երկուստեք իրականացված կոնկրետ ծրագրերը և ընդգծել, որ հարկավոր է ընդլայնել փոխգործակցության շրջանակները՝ ընդգրկելով նոր ուղղություններ: Հայկ Մարությանը նաև նկատել է, որ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի նոյեմբերին Երևան նախատեսվող այցը հնարավորություն կտա տեղում կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու:

Հանդիպման շրջանակում կողմերը կարևորել են փոխգործակցության ընդլայնումը կրթական, մշակութային ու քաղաքային տնտեսության կառավարման այլ ոլորտներում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում