Հասարակական

ՀՀ-ՌԴ գործընկերությունը ռազմավարական կարեւորության է. Թորոսյան-Ցիբ հանդիպմանը նոր անելիքներ են ուրվագծվել

3 րոպեի ընթերցում

ՀՀ-ՌԴ գործընկերությունը ռազմավարական կարեւորության է. Թորոսյան-Ցիբ հանդիպմանը նոր անելիքներ են ուրվագծվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Ցիբին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին առողջապահության նախարարությանտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, զրուցակիցները նախ անդրադարձել են հայ-ռուսական գործնական առաջիկա հանդիպումների լայն օրակարգին, այդ թվում նաև` Օբնինսկում կայանալիք Ռուս-հայկական առողջապահական ֆորումին: Երկուստեք ընդգծել են, որ սա խոսում է երկու երկրների միջև ոչ միայն առողջապահական ոլորտում գործակցության սերտացման մասին: «Մեր հարաբերությունները ռազմավարական կարևորության են բոլոր ոլորտներում: ՌԴ նախագահը մեր առջև խնդիր է դրել առողջապահության ոլորտում աննախադեպ արդյունք ապահովել մինչև 2024 թվականը` ներդնելով ազգային նախագիծ: Ու այս համատեքստում մեծապես կարևորում ենք նաև ՀՀ հետ համագործակցությունը, մասնավորապես, դեղերի ու բժշկական սարք-սարքավորումների արտադրության գործընթացում և ոչ միայն»,-շեշտել է Սերգեյ Ցիբը:

Իր երկրի առողջապահական համակարգում որդեգրված նոր ուղղություններից ՌԴ ներկայացուցիչն առանձնացրել է միջուկային բժշկության զարգացման, արտասահմանյան ներկրվող դեղերը տեղականով փոխարինելուն ուղղված քայլերը` շեշտելով, որ ռուսական արտադրության ջեներիկ դեղամիջոցներն իրենց որակով չեն զիջում արտասահմանյան բրենդային դեղերին, միաժամանակ երկրի բյուջեն այդպիսով զգալի խնայողություններ է անում: Այս առումով Սերգեյ Ցիբը ակնկալում է նաև հայ դեղարտադրողների հետ կապերի սերտացում և հայաստանյան շուկայում ներկայացվածության ավելացում:

ՌԴ-ում արձանագրվող տեխնոլոգիական նորարարությունները, վստահաբար, հետաքրքիր են թե մեզ, թե մասնավոր արտադրողներին` նկատել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: ԵԱՏՄ շրջանակներում միասնական շուկայում գործելը երկկողմ գործակցության խթանման նոր հնարավորություններ է տալիս: Միաժամանակ, Թորոսյանի խոսքով, ՀՀ-ն կարող է լավ հարթակ հանդիսանալ ՌԴ-ից Իրան դեղեր ու բուժտեխնիկա արտահանելու առումով:

«Հայաստանը փորձում է պարզեցնել «Դեղերի մասին օրենքը»` լրամշակելով դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը, և շուկայի զարգացման առումով ակնկալում ենք նաև ձեր աջակցությունը»,-ասել է նախարարի պաշտոնակատարը:

Զրուցակիցները պայմանավորվել են հանդիպել առաջիկայում ՌԴ-ում կայանալիք ռուս-հայկական առողջապահական ֆորումի շրջանակներում ևս` ոլորտում գործակցությանը նոր թափ հաղորդելու ու կոնկրետ քայլերի շուրջ համաձայնություններ ձեռք բերելու նպատակով:

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում