Առողջ ապրելակերպի խթանում, ֆիզկուլտուրայի և սպորտի հանրահռչակում. Փաշինյանը ներկայացրեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է մտածենք ոչ միայն մարզական նվաճումների մասին, այլև արձանագրենք, որ մարզական նվաճումներն առավել հավանական են դառնում այն ժամանակ, երբ որքան հնարավոր է մեծ թվով մարդիկ են զբաղվում սպորտով: Այնպես որ սա իսկապես ռազմավարական ուղղություն է: Մենք գիտենք, որ հնարավորությունների սահմանափակում ունենք, սակայն ընթացիկ ժամանակաշրջանի առանցքային քաղաքական իմաստն այն է, որ մենք ընդլայնենք մեր երկրի ժողովրդի համար սահմանները: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում, այս ծրագրի իրագործման ճանապարհին: Հույս ունեմ, որ մեր կառավարութան գործունեությունը կնպաստի առողջ ապրելակերպի խթանմանը, ֆիզկուլտուրայի և սպորտի հանրահռչակմանը, երիտասարդության ակտիվ մասնակցությանը քաղաքական, հանրային, մշակութային, մարզական կյանքին: Երիտասարդությունը մեր ազգային պոտենցիալի ամենակարևոր կրողն է և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ պոտենցիալն իրացվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ բազմաթիվ նոր ծրագրեր կան իրականացնելու:

«Իրականում առաջին տարին չենք աշխատում այս կոլեկտիվի հետ: Մենք միասին ունենք նորանոր ծրագրեր: Այն խնդիրերը, որոնք դուք բարձրացրեցիք, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Պարոն վարչապետ, ակնկալում ենք ձեր աջակցությունը»,-ասաց Գաբրիել Ղազարյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բնականաբար իր աջակցությունը կլինի: Նա նշեց, որ հասկանում է, հիմնականը ֆինանսական ոլորտի խնդիրներ են, սակայն այդ համատեքստում հետևյալ տրամաբանությունն է կարևոր.

«Այո, մարդիկ ունեն և պետք է ունենան պահանջներ կառավարությունից, սակայն այդ պահանջները հնարավոր չի լինի իրագործել, եթե նույնպիսի պահանջկոտությամբ չեն վերաբերում իրենց պարտավորություններին: Այն քաղաքացին, որ արդարացիորեն պահանջում է լուծումներ, պետք է հասկանա, որ ինքը նաև այդ լուծումների մասնակից է: Երբ պատշաճ ձևով հարկերը վճարում է, ապա իր պահանջատիրությունն ավելի է մեծանում: Մենք այդ բոլոր հարցերը պետք է լուծենք համագործակցությամբ: Արդյո՞ք բոլոր մարդիկ ամեն ինչ անում են իրենք իրենց բարեկեցությունն ապահովելու համար: Այո, կառավարությունն ունի պարտավորություն մարդկանց բարեկեցությունն ապահովելու, սակայն երբ որևէ ընտանիք ոչինչ չի անում իր բարեկեցությունն ապահովելու ուղղությամբ, ապա շատ դժվար է հավատալ, որ հրեղեն կառավարություն կձևավորի ու ստիպողաբար այդ ընտանիքի բարեկեցությունը կապահովի: Նորից եմ ասում, նոր ժամանակները աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն, նոր ժամանակներն աշխատանքի ժամանակներ են»:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին