Միացյալ Նահանգները մշտապես աջակցում է ԼՂ հակամարտության կողմերի ղեկավարների միջև շփումներին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մշտապես աջակցել և աջակցում է, որպեսզի ԼՂ հակամարտության կողմերը միասին խոսեն, երկրների ղեկավարների միջև լինեն շփումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: «ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին հանդիսանում են ԵԱՀԿ անդամ երկրներ, և բոլորս ընդունում ենք «Մադրիդյան սկզբունքներ»-ը, որոնց հիմնական կետերն են ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը»,-շեշտեց նա:

Քենթը հիշեցրեց նաև, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում օգնեց հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որին հաջորդեց Փաշինյան-Ալիև հանդիպումը Դուշանբեում: «Այդ շփումը երկու երկրների ղեկավարներն էլ դրական են համարում»,-հավելեց նա:

Հայերեն English Русский

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր