ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության մասին լուրերը փոքր ինչ չափազանցված են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: «Մարդկանց մեծ մասը առողջության հետ կապված խնդիրներ ունեն: Խնդիրը այն է՝ այդ հիվանդությունները անհամատեղելի ե՞ն անազատության մեջ պահելու համար , թե՞ ոչ: Մանվել Գրիգորյանի հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության հետ կապված փաստ չկա»,- ասաց Խաչատրյանը:
ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ենթարկվել էր դատաբժշկական փորձաքննության, որը նշանակվել էր Հատուկ քննչական ծառայության կողմից։ Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոց կալանավորումը փոխելու և անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ, որը մերժվել է:Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ, նա այժմ կալանավորված է: