Լիբանանի նախագահը հայտնեց Բեյրութում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային կենտրոնի ստեղծման մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոլիբանանյան համագործակցությունը մեծագույն հարստություն է: Այս մասին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի իր ելույթում նշեց Լիբանանի նախագահ Միշել Աունը: Նա կարևորեց մի քանի լեզուների իմացությունը՝ նշելով, որ դա հարստացնում է մարդուն:

«Ծնվելուց հետո մոր հետ առաջին կապը լեզուն է: Կյանքի ընթացքում, սովորելով նոր լեզուներ, մարդը հարստանում է և մեկից ավելի լեզու իմանալը բազմապատկման նշան է: Ես հնարավորություն ունեմ մտածել ֆրանսերեն, երբ խոսում եմ ֆրանսիացիների հետ, սովորել եմ իտալերեն, իսպաներեն, անգլերեն: Լեզվի ուղեգիծը հրաշալի կամուրջ է քաղաքակրթությունների միջև»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Լիբանանի նախագահը:

Միշել Աունի խոսքով՝ Ֆրանկոֆոնիան պետք է հաստատի միասին ապրելու գերագույն արժեքը: Նա նշեց, որ Լիբանանը ներկայացնում է աշխարհի մանրակերտը, մեկ հասարակության մեջ ապրում են մուսուլմաններ, քրիստոնյաներ: Լիբանանը յուրահատուկ օրինակ է հանդուրժողականության տարածման գործում:

«Միասնական կյանքը, միասին ապրելը մեր բոլորի գերագույն արժեքն է: Սրան հետևում է կազմակերպություններ ստեղծելու անհրաժեշտությունը, որոնք կտարածեն հանդուրժողականությունը, խաղաղությունը: ՄԱԿ-ում նախաձեռնություն ունեցա՝ ստեղծելու երկխոսության ձևաչափեր: Կցանկանայի տեսնել դրանց լայնամասշտաբ տարածումը: Լիբանանը մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի շարժիչ ուժերից մեկն է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Բեյրութում ստեղծվելու է Ֆանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային կենտրոն, և ես հայտնում եմ աջակցելու իմ պատրաստակամությունը»,-ասաց Լիբանանի նախագահը:

Միշել Աունն անդրադարձավ նաև մեծանուն երգիչ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Նա ընդգծեց, որ Լիբանանի բնակչությունն և անձամբ ինքը խորը վիշտ են ապրում Շառլ Ազնավուրի կորստի հետ կապված:

«Կցանկանայի հորդորել շատ մեծ ուշադրությամբ հետևել այս հրաշալի գանձին և փոխանցել այն սերունդներին»,-հավելեց Լիբանանի նախագահը:

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:

Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրավորեն աշխատանքները: Նախատեսվում է նաև ֆրանկոֆոնիայի անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:

Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:

Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով