Մոնակոյի արքայազնը ընդգծում է ֆրանկոֆոն երկրներում կրթության կարևորությունը ծայրահեղ աղքատությունը կանխելու հարցում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնակոյի արքայազն Ալբերտ երկրորդը ֆրանկոֆոն երկրներում ծայրահեղ աղքատությունը կանխելու նպատակով մեծապես կարևորում է կրթության դերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`արքայազնը նման տեսակետ հայտնեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի իր ելույթում:

«Ապրել միասին շատ ավելի հեշտ է, երբ կիսում ենք նույն լեզուն: Մենք պարտավորվել ենք ՖՄԿ-ի մարդասիրության և խաղաղության արժեքները փոխանցել անդամ հանդիսացող երկրների բնակիչներին: Մեր կազմակերպությանը միանալ ցանկացող երկրների քանակը ապացուցում է ՖՄԿ-ի օրինակելի լինելու մասին: Պետք է ուշադիր լինենք ամենախոցելի ոլորտներից մեկի` կրթության նկատմամբ: Այս առումով շնորհակալություն եմ հայտնում Միկայել Ժանին` կատարած աշխատանքի համար: Մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի կասեցնենք ծայրահեղ աղքատության տարածումը: Այս առումով ընդգծում եմ կրթության կարևորությունը»,-ասաց արքայազնը:

Նա վստահեցրեց` Մոնակոն իր չափով է խթանում ՖՄԿ արժեքների խթանմանն ու տարածմանը ինտերնետի տիրույթում: Հաշվի առնելով իրենց երկրի աշխարհագրական դիրքը` նա նշեց, որ քաջատեղյակ են շրջակա միջավայրի խնդիրներին: «Հասկանում ենք, որ ծովերի և օվկիանոսների մաքրությունը կենսական նշանակություն ունի: Շնորհակալություն եմ հայտնում օրակարգում ծովերի և օվկիանոսների մաքրության պահպանության հետ կապված կետն ընդգրկելու համար»,-նշեց Ալբերտ երկրորդը:

Նա ուրախությամբ փաստեց, որ հաջորդ տարի իրենց երկիրն է հյուրընկալելու ՖՄԿ-ն, վստահեցրեց` ջանք չեն խնայի լավագույնս ընդունելու համար: Անդրադառնալով Հայաստանին`նա շնորհակալություն հայտնեց երկրի իշխանություններին հյուրասիրության բարձր մակարդակի և կազմակերպչական աշխատանքի համար: Արքայազնը խորին հարգանք հայտնեց նաև ֆրանսերենի դեսպանի` մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Նա նշեց՝ Ազնավուրն իրենն էր համարում Ֆրանսիան և ֆրանկոֆոն մշակույթը:

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:

Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրավորեն աշխատանքները: Նախատեսվում է նաև ֆրանկոֆոնիայի անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:

Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։

Հայերեն العربية English

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով