Մարզային

Գեղարքունիքի մարզի ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի գրանցված 20 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել մեկ թեկնածու

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի գրանցված 20 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել մեկ թեկնածու

ԳԱՎԱՌ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Մաքենիս, Ներքին Գետաշեն, Երանոս, Սարուխան, Վերին Գետաշեն համայնքներում հոկտեմբերի 21-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված 20 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել ընդամենը մեկը՝ Մաքենիս համայնքի ղեկավարի թեկնածու Գոռ Նաջարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին Գեղարքունիքի մարզի թիվ 19 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, Վերին Գետաշեն եւ Սարուխան համայնքների ղեկավարների պաշտոնների համար կպայքարեն 4-ական թեկնածու, Ներքին Գետաշեն, Մաքենիս, Դդմաշեն համայնքների ղեկավարների պաշտոնների համար՝ երկուական թեկնածու:

Առավել թեժ պայքար սպասվում է Երանոսում, որտեղ միմյանց դեմ կմրցակցեն համայնքի ղեկավարի 5 թեկնածու:

Գրանցված 19 թեկնածուներից 18-ն անկուսակցական են, իսկ 1-ը՝ Վերին Գետաշեն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը, ներկայացնում է ՀՅԴ-ն, ում թեկնածությունը, սակայն առաջադրվել է ինքնաառաջադրման կարգով:

Հոկտեմբերի 9-ից վերոնշյալ համայնքներում մեկնարկել է քարոզարշավը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում