Հասարակական

Հակոբ Արշակյանն ընդունել է Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանն ընդունել է Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 9-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀտրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, դեսպանը շնորհավորեց նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,ապա անդրադարձավ երկու երկրների միջև արդեն առկա համագործակցությանը՝ ընդգծելով հատկապես Լոնդոնում կայացած բրիտանական մի շարք կազմակերպությունների և ՏՏ ոլորտի 17 հայկական ընկերությունների և գործարար կառույցների ներկայացուցիչների հանդիպումները։

Նախարար Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար, կարևորեց երկու երկրների միջև գործակցությունն առավել ակտիվացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ գործակցության մի շարք հնարավորություններ։ Կարևորվեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հերթական համաժողովում մեր երկրի ներկայացված լինելու անհրաժեշտությունը։

Անդրադարձ եղավ նաև տեխնոլոգիական բուհերի հետ համատեղ կրթական և գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու հեռանկարներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են 5G-ն և կիսահաղորդչային տեխնոլոգիաները։

Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ նախարարությունը բաց է համագործակցության համար և պատրաստակամ է առաջիկայում առավել մանրամասն քննարկելու հետագա գործունեության հետ կապված ծրագրերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում