Ճապոնացի միլիարդատերն իր հետ Լուսին կտանի աշխարհը բարելավել ցանկացող մարդկանց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի միլիարդատեր, հագուստի ընկերության սեփականատեր Յուսակա Մայեձավան Տոկիում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ իր հետ Լուսին կտանի ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչների, որոնք «ցանկանում են բարելավել աշխարհը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնում Է Ճապոնիայում օտարերկրյա թղթակիցների մամուլի կենտրոնից:

«Իմ երազանքը խաղաղությունն Է ամբողջ աշխարհում: Ես կգտնեմ եւ ինձ հետ կտանեմ այն մարդկանց, որոնք մեծ ցանկություն ունեն իրենց ստեղծագործություններով բարելավել աշխարհը: Եվ, իհարկե, կարեւոր Է, որ ինձ Էլ դուր գան այդ մարդկանց ստեղծագործությունները: Բայց առայժմ ոչինչ որոշված չԷ: Եվ ես դեռ ոչ ոքի որեւԷ բան չեմ առաջարկել»,-ասել Է գործարարը:

Մայեձավան հայտնի Է ոչ միայն որպես հաջողակ ձեռնարկատեր (նրա կարողությունը գնահատվում Է 3 մլրդ դոլար), այլեւ որպես մոլի հավաքորդ: Նա բացատրել Է, թե ինչու Է որոշել իր հետ Լուսին ճանապարհորդության տանել հատկապես ստեղծագործ մարդկանց, ինչպես նաեւ իր վերաբերմունքը արվեստի նկատմամբ: «Արվեստի մեջ բառեր չկան, այն մարդկանց միավորում Է առանց ընդհանուր լեզվի: Դրանում բառեր չկան, բայց այն առիթ Է ստեղծում նայելու իր հոգու խորքը, մտածել: Դրա համար եմ ես սիրում արվեստը»,-ասել Է նա: Լուսնի ապագա զբոսաշրջիկը պարզաբանել Է, որ դրանք լինելու են տարբեր երկրների մարդիկ: «Իմ՝ որպես նախագծի տիրոջ ու ղեկավարի խնդիրն Է այնպես անել, որպ արվեստի բոլոր մարդիկ խաղաղ, առանց վեճերի կատարեն այդ ճամփորդությունը: Ցանկանում եմ, որ ճանապարհորդությունն ուրախ անցնի»,-ընդգծել Է նա:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Յուսակա Մայեձավան մասնակցելու Է Իլոն Մասքի SpaceX նախագծին, որը դեպի Լուսին թռիչք Է իրականացնելու 2023 թվականին: Թռիչքը կկատարվի նորագույն եւ աշխարհում ամենահզորը դառնալ խոստացող BFR (Big Falcon Rocket) տրանսպորտային համակարգով, որի կառուցումն արդեն սկսվել Է: SpaceX-ի սեփականատիրոջ նախնական գնահատման համաձայն, BFR համակարգի ստեղծումը կնստի ավելի քան 5 մլրդ դոլար: Մայեձավան հայտնել Է, որ ինքը դեպոզիտ Է ներդրել այդ նախագծում: Ներդրված միջոցների գումարը չի հաղորդվում: Իր հերթին, Մասքն ավելի վաղ հայտնել Է, որ Մայեձավայի կողմից ներդրված միջոցները կօգնեն իրականացնել տրանսպորտային համակարգի մշակումը: Սեպտեմբերի 18-ին Մասքի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում Յուսակա Մայեձավան հայտնել Էր, որ իր հետ կվերցնի արվեստի տարբեր բնագավառների 6-8 ներկայացուցիչների՝ կինոռեժիսորի, դերասանի, երաժիշտի, նկարչի, լուսանկարչի, հագուստի դիզայների:

Հայերեն Français Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում