Ադրբեջանի Գաբալ քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով արաբ զբոսաշրջիկ է մահացել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի Գաբալ քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով արաբ զբոսաշրջիկ է մահացել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/10/950076.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Գաբալ քաղաքի կենտրոնում գտնվող մասնավոր տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հրդեհված տունը վարձակալված է եղել մի քանի արաբ զբոսաշրջիկների կողմից:
Հրդեհի հետևանքով արաբ զբոսաշրջիկներից մեկը մահացել է, երկուսը՝ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ:
Հրդեհի մարման համար դեպքի վայր են ժամանել քաղաքի արտակարգ իրավիճակների կայանի աշխատակիցները: