Հայաստանի Հանրապետության և Երևանի՝ տիեզերք ուղարկված դրոշները հանդիսավոր կերպով կհանձնեն ՀՀ վարչապետին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ-ի հոկտեմբերի 6-ին, ժամը 20:05 Զվարթնոց օդանավակայան է ժամանելու փորձարկիչ տեիզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հրաչյա Պողոսյանի անվան հիմնադրամիհայաստանյան ներկայացուցչությունից, նա իր հետ բերելու է Հայաստանի Հանրապետության և Երևանի՝ 195 օր տիեզերքում, Միջազգային տիեզերական «Միր» կայանում անցկացրած դրոշները:

Տիեզերագնացը Հայաստան է ժամանում պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի հրավերով՝ Պողոսյանի հարազատ Ագարակ գյուղի (Արագածոտնի մարզ) վերածննդի 10-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով: Հոկտեմբերի 7-ին կայանալիք միջոցառման ընթացքում նա դրոշները հանդիսավոր կերպով հանձնելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերք ուղարկելու նախաձեռնությունը պատկանում է բարերար Հրաչյա Պողոսյանին: Այս տարի նշվող Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նրա գլխավորած բարեգործական հիմնադրամի ջանքերով հոկտեմբերի 7-ին Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկերի օծում, Ագարակի կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով հիմնված կարի արտադրամասի բացում, Ագարակի կենտրոնում «Արարատ-73» նոր հրապարակի հանդիսավոր բացում, իսկ Ագարակի միջնակարգ դպրոցում կբացվի ռոբոտաշինության դասարան, որը կրելու է առաջին տիեզերագնաց, ԽՍՀՄ հերոս Յուրի Գագարինի անունը: Դասարանում բացվի նաև Յու. Գագարինի կիսանդրին:

Հայերեն العربية English

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին