Հասարակական

Վարչապետի Փաշինյանի հրավիրած վերջին հանրահավաքին մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ

1 րոպեի ընթերցում

Վարչապետի Փաշինյանի հրավիրած վերջին հանրահավաքին մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 2-ին հրավիրած հանրահավաքին մասնակցել է 50 հազարից ավել մարդ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

«Հանրահավաքին մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ: Մասնակցել է մոտավորապես 50 հազար ու դրանից ավել մարդ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Վալերի Օսիպյանն ասաց, որ այդ օրը հանրահավաքի մասնակիցները եղել են Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան փողոցում, նաև Ազգային ժողովի այգում՝ այն բանից հետո, երբ բացվել են դարպասները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում