Մշակույթ

Հանիբալ Լեքթերի ստեղծողը նոր գիրք Է լույս ընծայելու. The Guardian

1 րոպեի ընթերցում

Հանիբալ Լեքթերի ստեղծողը նոր գիրք Է լույս ընծայելու. The Guardian

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գրող Թոմաս Հարիսը հայտարարել Է, որ նոր վեպ Է լույս ընծայելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Guardian-ը:

Տակավին անվանում չստացած գիրքը լույս կտեսնի 2019 թվականին եւ կդառնա 78-ամյա հեղինակի առաջին ստեղծագործությունը 13 տարվա ընթացքում՝ «Հանիբալ. Վերելք» թրիլլերի Էկրան բարձրանալու պահից ի վեր: Դա կլինի նաեւ ավելի քան 40 տարվա ընթացքում առաջին վեպն առանց Հանիբալ Լեքթերի պերսոնաժի: Հարիսի նոր գրքին սպասում Էին 2004 թվականից, երբ, ըստ լուրերի՝ նա ութնիշանոց պարտավորագիր Է կնքել երկու ստեղծագործության համար: Դրանցից առաջինը դարձավ «Հանիբալ. Վերելքը»:

Վեպն ամբողջ աշխարհում վաճառքի կհանվի 2019 թվականի մայիսի 21-ին:

Հարիսը հեղինակել Է հինգ գրք, որոնցից չորսը ներկայացնում են փայլուն հոգեբույժ եւ սերիական մարդասպան-մարդակեր Լեքթերի պատմությունը: Պերսոնաժը չի հայտնվում հեղինակի միայն մեկ ստեղծագործությունում՝ 1975 թվականի «Սեւ կիրակի» առաջին վեպում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում